Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կոմիտաս 54/1 շենքի բակում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Պպայթյունի պատճառով 2 ավտոտնակ հիմնովին փլուզվել է, 5 հարկանի շենքի պատուհանները և դռները վնասվել են, իսկ բակում կայանված մի քանի ավտոմեքենա վերածվել է մետաղե ջարդոնի»,– հայտնում է կայքը:

Տեղում գտնվող «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիր մասնաճյուղի աշխատակիցները «Գազպրոմի» հետ ստուգողական աշխատանքներ են կատարել` պարզելու` արդյոք բաց էլեկտրալարեր և գազի արտահոսք կա, թե ոչ:

Պայթյունը տեղի է ունեցել դեռևս անհայտ հանգամանքներում։