Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 5-ին ժամը 23.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «Դայացու» մակնիշի 10 ՕՍ 771 պետհամարանիշի  ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Լոռիի մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ, 26-ամյա Ս. Նազարյանին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Դայացու»-ի վարորդ` Ուշի գյուղի բնակիչ, 45-ամյա Ա. Սարգսյանն է:

Վրաերթի ենթարկվածը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: