Նյու Յորքում մեկ տարում անօթեւանների թիվն ավելացել է 18 տոկոսով, չնայած կառավարությունը տրամադրել է 200 մլն դոլար՝ լուծելու համար այդ խնդիրը, գրել է New York Post-ը։
Նշվել է, որ 2023թ. սկզբին Նյու Յորքում կար մոտ 4 042 անօթեւան, այն դեպքում, երբ 2022թ. նրանց թիվը 3 439 էր։
Անօթեւանների հարցը պարբերականը կապել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի վարչակազմի՝ հումանիտար ճգմաժամը հաղթահարելու ջանքերի հետ, ներառյալ իրավակիրառ գործունեությունը, զտումներն ու տեղեկատվա-քարոզչական գործունեությունը։
Տեղի պաշտոնյաներն իրենց հերթին ընդգծել են, որ անօթեւանների թիվը փողոցներում ավելացել է միայն 18 տոկոսով, քանի որ ապաստարանների ընդհանուր թիվը գրեթե կրկնակի ավելացել է։



























