Վայրի բնության ավստրալական պարկը հայտարարել է, որ իրենց մոտ «անազատության մեջ» ապրում է աշխարհի ամենաերկար կոկորդիլոսը, որը մոտ 120 տարեկան է, գրել է New York Post-ը։
«Կասիուսն այնքան հիասքանչ, գեղեցիկ տղա է, նա հաստատ պատմելու բան ունի մեզ։ Նա երջանիկ, առողջ տղա է։ Նրան կանչում են վանդակի հակառակ կողմից, եւ նա ուրախությամբ գնում է այնտեղ։ Նա հիասքանչ է»,- ասել է Ավստրալիայում Կոկորդիլոսների հետազոտությունների կենտրոնի կառավարիչ տնօրեն Սալի Իսբերգը Fox News Digital-ի վիդեոհարցազրույցում։
Կոկորդիլոսին բռնել են 1984թ., իսկ վերջին 35 տարիներին նա ապրում է կոկորդիլոսների Marineland պարկում։
Կասիուսը արտասովոր առանձնահատկություն ունի, նա շարունակում է երկարել՝ չնայած տարիքին։ Այս տարվա զննման ժամանակ պրոֆեսոր Գրեմ Ուեբը պարզել է, որ Կասիուսը ավելացել է 33 սանտիմետրով նախորդ այցի պահից սկսած, որը տեղի էր ունեցել մոտ 20 տարի առաջ։ Կոկորդիլոսի երկարությունն այժմ 5,5 մետր է։ Ուեբի խոսքով՝ այդ չափերը սողունի համար «նորմալ չեն»։
Ֆրեշի անունով ամենածեր կոկորդիլոսն անազատության մեջ ապրել է 140 տարի, չնայած այն բանին, որ երկու անգամ կրակել են նրա պոչին եւ ձախ աչքին։



























