Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժումն արգելք է սահմանել Քաբուլում եւ երկրի նահանգներում գեղեցկության սրահների գործունեության վրա: Այդ մասին ասվում է Քաբուլի քաղաքապետարանին ուղղված նամակում։
«Քաբուլ քաղաքի եւ երկրի նահանգների մակարդակով կանանց գեղեցկության սրահներին սահմանված ժամկետում որոշակի ժամանակահատվածից հետո արգելվում է աշխատանքներ իրականացնել։ Տրված լիցենզիաներն ու համաձայնագրերն անվավեր են ճանաչվում»,-ասվում է նամակում։



























