Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին հայտնել է, որ Կիևում երկրի դեսպան Գիորգի Զաքարտավիլին մոտ ժամանակներս կվերադառնա Թբիլիսի՝ Ուկրաինայի իշխանությունների՝ երկրից խորհրդակցությունների համար հեռանալու առաջարկությունից հետո՝ կապված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ 

Նախարարի խոսքով՝ Զաքարտավիլին մոտ ժամանակներս կվերադառնա Վրաստանի տարածք։ Նա նաև ընդգծեց, թե ինչու է այդ որոշումը կայացվել։ 

«Կարծում եմ, որ նախկին նախագահի հետ կապված ամեն ինչ պարզ է. բոլոր հարցերն այն մասին են, թե որքանով է պետությունը պատասխանատու վերաբերվում բոլոր բանտարկյալների, այդ թվում՝ պարոն Սահակաշվիլիի իրավունքներին»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել էր արտաքսել Վրաստանի դեսպանին և կարգադրություն փոխանցել, որ նա 48 ժամվա ընթացքում լքի պետությունը։