Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հույս ունի, որ Ուկրաինան ՆԱՏՕ կընդունվի պարզեցված ընթացակարգով։
«Մենք հուսով ենք, որ դաշնակիցների վճռական որոշում կկայացվի, որ Ուկրաինային պետք չէ որևէ Membership Action Plan, որ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար որևէ նախնական ուղի պետք չէ, բայց այդ ճանապարհը նրա համար կկրճատվի», - ասել է Դուդան՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո, հայտնում է РИА Новости-ն։
«Մեզ համար նաև շատ կարևոր է վերահաստատել Ուկրաինայի հանդեպ մեր դաշնակցային միասնությունը՝ Ուկրաինայի հետ համերաշխության, Ուկրաինային աջակցության իմաստով, այն, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային, կաջակցի Ուկրաինային»,- հավելել է Դուդան։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եթե Ուկրաինան չստանա ՆԱՏՕ-ի հրավեր հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում, ապա դա կնվազեցնի ուկրաինական զորքերի մոտիվացիան։ Նրա խոսքով՝ ինքը բազմիցս խոսել է եվրոպական երկրների ղեկավարների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և խնդրել Ուկրաինայի «գետինը չկտրել ոտքերի տակից»։ Հունիսի 19-ին Սթոլթենբերգն ասել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում և դրան նախապատրաստվելիս դաշնակիցները չեն քննարկում Ուկրաինայի պաշտոնական հրավերը, այլ խորհրդակցություններ են անցկացնում, թե ինչ որոշումներով Կիևը կմոտենա դաշինքին միանալուն։





























