29 մարդ մահացել է այն պատճառով, որ մեքսիկական Օահակա նահանգում ավտոբուսը գլորվել է կիրճը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է տարածաշրջանի ներքին գործերի նախարարությունը։

«Ցավոք, զոհվածների թիվն այս առավոտյան Մագդալենա Պենյասկո [մունիցիպալիտետում] տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավելացել է՝ հասնելով 29-ի, տվյալները հաստատվել են նահանգի դատախազության կողմից»,- նշվել է գերատեսչության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Իշխանությունների տվյալներով՝ հիվանդանոցներում դեռ 19 մարդ կա, վնասվածքների ծանրության պատճառով 5 տուժած տեղափոխվել է նահանգի մայրաքաղաք։

Ինչպես գրել է El Universal թերթը, ավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից։ Նախնական տվյալներով՝ վարորդը չի կարողացել կառավարել մեքենայի ընթացքը շրջադարձի վրա, քանի որ արգելակները սարքին չեն եղել։