Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան՝ Մեծ Բրիտանիայի ոստիկանության հետ համագործակցությամբ, ձերբակալել է 9 բրիտանացիների՝ կոկաինի մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր ցանցի ոչնչացման գործողության շրջանակներում:
«Քաղաքացիական գվարդիան «Էուլալիա» գործողության շրջանակներում, հանցավորության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալության հետ համագործակցությամբ, ոչնչացրել է մի կազմակերպություն, որը զբաղվում էր մեծ քանակությամբ կոկաինի մաքսանենգությամբ Հարավային Ամերիկայից Մալագա նահանգ (Իսպանիայի հարավ) եւ Մեծ Բրիտանիա: Ձերբակալվել են այդ ցանցի 9 անդամներ»,-ասվում է հաղորդագրության մեջ ։





























