Հայաստանը 2022 թվականին գերակատարել է հարկային մուտքերի պլանավորված ցուցանիշը, բայց ԵԱՏՄ մասով հայտնվել է մինուսի մեջ։ Այս մասին  այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում 2023 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Միակ եկամուտների գիծը, որով կրճատում է արձանագրվել, ըստ ՊԵԿ նախագահի, ԵԱՏՄ գծով հարկերն են:

«Այդ միջոցները ստացվում են Միության ընդհանուր բյուջեից։ Մասնավորապես, Հայաստանն այդ գծով տարեկան ստանում էր միջոցներ, որոնք ծավալով հավասար էին հանրապետական բյուջեի ընդհանուր հարկային մուտքերի 6,5 տոկոսին»,-պարզաբանեց Բադասյանը ։

Սակայն 2022 թվականին Հայաստանն ընդհանուր կաթսա է ուղարկել շուրջ 127 մլրդ դրամ ՝ ստանալով 2,5 անգամ ավելի քիչ գումար։