Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի իշխանությունները հետախուզում են հայտարարել «վտանգավոր» բանտարկյալի նկատմամբ, որը սավաններ  օգտագործելով փախել է նահանգային բանտից, տեղեկացնում է The Associated Press-ը։

Ոստիկանության տվյալներով բանտարկյալ Մայքլ Բերհեմը մեղադրվում է հրկիզման, կողոպուտի  և կասկածվում սպանության մեջ։ Բացի այդ նա կապված է ավտոմոբիլի և տեղաբնակ ամուսնական զույգի առևանգման հետ։

Պաշտոնական անձինք պնդում են, որ նա փախել է՝ բարձրանալով մարզասարքերի վրա և իրար կապված սավաններ օգտագործելով։