Հուլիսի 8-ին, ժամը 12:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է անասնակեր: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 21:26-ին: Այրվել է 200 հակ անասնակեր։
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է անասնակեր. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Տեղադրություն




























