Հնդկաստանի հյուսիսարևմուտքում հինգ մարդ է զոհվել ուժեղ տեղատարափներից, տեղեկացնում է NDTV-ն։

Օդերևութաբանական վարչության հաղորդման համաձայն, Հնդկաստանի հյուսիսարևմտյան շրջաններում  առաջիկա մի քանի օրերի ընթացքում տեղատարափները շարունակվելու են։

58-ամյա կինը զոհվել է Դելիում՝ առաստաղի փլուզման պատճառով։ Եվս չորսը զոհվել է Ռաջաստանում անձրևի հետևանքով տեղի ունեցած միջադեպերից։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը «դեղին» նախազգուշացում է հայտարարել Քերալա նահանգի չորս շրջաններում։ «Կարմիր» նախազգուշացում է հայտարարված Հիմաչալ-Պրադեշի յոթ շրջաններում՝ կապված առաջացած սողանքների և ջրհեղեղների հետ։