Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ Ուկրաինայի ճանապարհն ավելի կարճ կդառնա Վիլնյուսում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից հետո, տեղեկացնում է 24 ալիքը։

«Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համար մի քանի կարևոր որոշումներ արդեն համաձայնեցված են։ Գագաթնաժողովի արդյունքներով Դաշինք մեր ճանապարհը հաստատ ավելի կարճ կդառնա։ Եվ սա շատ կարևոր արդյունք է, որի մասին մեզ, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում ասում էին, որ դա չի լինելու, իսկ մենք մեր մերձավորագույն գործընկերների հետ դա արեցինք»,- ասել է Կուլեբան։

Միաժամանակ Ուկրաինայի արտգործնախարարը ավելացրել է, որ «իսկապես պակասում է այն որոշումը, որն այդ ճանապարհն ավելի արագ կդարձնի՝ Ուկրաինային անդամակցության հրավերի հարցում որոշակիությունը»։

 «Հիմա հազվագյուտ պահ է, որպեսզի մտցվի այդ որոշակիությունը։ ՆԱՏՕ-ի համար այդ հնարավորությունը չօգտագործելը կնշանակի նվեր անել Պուտինին այն պահին, երբ պետք է սեղմել նրան բոլոր ճակատներում»,- նշել է Կուլեբան։

Ըստ նրա, աշխատանքը շարունակվում և շարունակվելու է անդադար հանգստյան օրերին ընդհուպ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեկլարացիայի ընդունման պահը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կայանալու է Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։