Ավստրալիայի նախկին վարչապետ Փոլ Քիթինգը ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգին «մեծագույն հիմար» է  անվանել՝ Չինաստանին զսպելու նպատակով Ասիայի հետ ՆԱՏՕ-ի կապերն ամրապնդելու նրա փորձի համար, գրում է The Guardian-ը։

Քիթինգը խիստ քննադատել է Չինաստանի կողմից «հնարավոր ագրեսիայից» պաշտպանվելու նպատակով Դաշինքի կողմից Aukus ատոմային սուզանավերի ձեռքբերումը։

Ավստրալիայի վարչապետի Գերմանիա, ապա Վիլնյուս այցի առիթով արված իր հայտարարության մեջ Քիթինգը գովել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին այն բանի համար, որ նա հետ է պահել  ՆԱՏՕ-ին «Ասիա ցանկացած էքսպանսիայից, հիշեցնելով բոլորին ու յուրաքանչյուրին ՆԱՏՕ-ի ատլանտյան մտահղացման և ուղղվածության մասին»։ 

Քիթինգն ասել է, որ «վերջին ժամանակներս զարգացած Ասիայի հեռանկարները սպառնալիքի տակ կընկնեն, եթե նա որևէ կապ ունենա Եվրոպայի և Միացյալ Նահանգների հրահրած միլիտարիզմի հետ»։

«Միջազգային ասպարեզի բոլոր մարդկանցից ամենամեծ հիմարը Յենս Ստոլտենբերգն է, ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգն իր բնազդով և քաղաքականությամբ, պարզապես, դժբախտ պատահար է, որն ուր որ է տեղի կունենա»,- հայտարարել է Քիթինգը։

Ըստ նրա, Ստոլտենբերգի դիրքորոշումն այն է, որ «Չինաստանը պետք է գտնվի Արևմուտքի հսկողության տակ և ռազմավարական առումով  սահմանափակված  լինի»։

«Ստոլտենբերգն իր կանխակալ կարծիքով անտեսում է այն փաստը, որ Չինաստանը մարդկության քսան տոկոսն է ներկայացնում և ներկա դրությամբ աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունի․․․ և  այլ պետությունների վրա հարձակման գրառումներ չունի, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որի հրամանները Ստոլտենբերգն ուրախությամբ կատարում է»,- ասել է Քիթինգը։