Գերմանական Rheinmetall կոնցեռնն առաջիկա երեք ամսում տանկերի և զրահատեխնիկայի արտադրության և վերանորոգման գործարան կբացի Ուկրաինայում, CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմին Փափերգերը։

Գերմանական խոշորագույն զենք արտադրողն ուկրաինացիներին կսովորեցնի նաև տանկերի և այլ զրահատեխնիկայի սպասարկում, որոնք արտադրվում են գործարանում, որը տեղակայված կլինի երկրի արևմուտքում:

Փափերգերն ընդգծել է, որ ուկրաինացիները «պետք է իրենք իրենց օգնեն»։ Անհնար է սպասել, որ եվրոպացիները կամ ամերիկացիներն օգնեն իրենց առաջիկա 10 կամ 20 տարում, ասել է Rheinmetall-ի ղեկավարը։

Այս տարի ընկերությունից հայտնել են, որ ցանկանում են Ուկրաինայում գործարան գործարկել՝ տարեկան մոտ 400 տանկ հզորությամբ, որտեղ կարտադրվեն Fuchs զրահափոխադրիչներ։

Փափերգերը վստահություն է հայտնել, որ ձեռնարկությունը կկարողանա պաշտպանվել ՌԴ զինված ուժերի հարձակումներից։