Հրաբխի ժայթքումը սկսվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մայրաքաղաքից հարավ-արևմուտք գտնվող Ռեյկյանես թերակղզու Լիտլի Հրուտուր բլրի մոտ լավայի հոսքեր են ժայթքում:

Ինչպես հայտնում է Iceland Monitor-ը, մի քանի օր առաջ թերակղզու տարբեր հատվածներում հողի բարձրացում է եղել։ Անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է մինչև հազար երկրաշարժ, որոնցից մի քանիսը գերազանցել են 5,0 մագնիտուդը։