NEWS.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 5-ին, Աբովյան քաղաքում սպանություն է կատարվել: Վիճաբանության արդյունքում սպանվել է տեղի հիմնարկներից մեկի 56-ամյա պահակը:
Կատարվածի մասին փորձեցինք տեղեկություն ստանալ ոստիկանության մամուլի ծառայությունից, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները եւ հայտնեցին, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ի սահմաններում Աբովյան քաղաքի ծննդատան պատի մոտ դիակ է հայտնաբերվել` մարմնական վնասվածքներով:
Իսկ արդեն հոկտեմբերի 6-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները սպանության կասկածանքով բերման են ենթարկել Ակունք գյուղի 49-ամյա բնակիչ Երեմ Մ.-ին:




























