Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հայտարարել է քաղաքականությունից և Ruam Thai Sang Chat («Թայլանդի ազգային միացյալ կուսակցություն») կուսակցությունից հեռանալու մասին:
Այս մասին Թաիլանդի վարչապետը երեքշաբթի օրը հրապարակել է կուսակցությանը պատկանող սոցցանցերի էջերում։
«Հայտարարում եմ, որ այսուհետ հեռանում եմ քաղաքականությունից՝ հեռանալով Ruam Thai Sang Chat կուսակցության շարքերից և խնդրում եմ կուսակցության ղեկավարին, ղեկավարությանը և կուսակցության անդամներին շարունակել անշեղորեն իրականացնել կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագիրը, պաշտպանել ինստիտուտները։ Թաիլանդի ազգի, կրոնի և միապետության և Թաիլանդի ժողովրդի հանդեպ հոգատարության մասին»,- ասված է հայտարարության մեջ:





























