Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում կրկին սկսվել են ուրանի որոնման աշխատանքները, տեղեկացնում է «Էկոլուրը»: Նշենք, որ այդ աշխատանքները դադարեցվել էին 10 ամիս առաջ, երբ հրդեհվեց հորատող մեքենան:
Օրերս Լեռնաձորում հայտնվել են «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ներկայացնող «Աբվան» ընկերության ներկայացուցիչները, եւ գյուղացիներին տեղեկացրել, որ հին հորատանցքները կփակվեն եւ կբացվեն նորերը: «Մեզ ասացին, որ ուրան, ամենայն հավանականությամբ, չկա, բայց հետախուզման ծրագիրը պետք է ավարտին հասցվի, եւ պլանի համաձայն` փորվելու եննոր հորատանցքներ»,- «Էկոլուրին» տեղեկացրել են Լեռնաձորի բնակիչները:
Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թ. է: Այդ կազմակերպության բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ «Ռոսատոմը»:



























