2025 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Նիդեռլանդներում, ասվում է Դաշինքի՝ երեքշաբթի հրապարակված կոմյունիկեի մեջ։

Միաժամանակ հայտարարության մեջ չի նշվում, թե որ քաղաքում է այն տեղի ունենալու։

Սա առաջին անգամն է, որ գագաթնաժողովը կանցկացվի արևմտաեվրոպական որևէ երկրում։ 2024 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում։