ՄԱԿ-ի հանցավորության եւ թմրանյութերի դեմ պայքարի բյուրոն (UNODC) առաջին անգամ զեկույց է հրապարակել սպանությունների վիճակագրության մասին:
UNODC-ի տվյալներով, 2010 թվականին աշխարհում կատարվել է 468 հազար սպանություն: Դրոնց մեծ մասը բաժին է հասնում Ամերիկային եւ Աֆրիկային:
ԱՊՀ երկրներում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը: 2010-ին Ռուսաստանում սպանվել է 15 հազար 954 մարդ. 100 հազար մարդուն 11,2 սպանություն: Հայաստանում այդ ցուցանիշը 2,8 է, իսկ Ադրբեջանում` 2,1:
Վատագույն վիճակը Լատինական Ամերիկայում է: Հոնդուրասում 100 հազար բնակչին ընկնում է 82 սպանություն, Սալվադորում` 66, Ճամայկայում` 52, Վենեսուելայում` 49, հաղորդում է kt.kz-ն:




























