Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե առաջիկայում Պուտինի հետ հանդիպմանը ցանկանում է քննարկել օրեր առաջ Ուկրաինային հանձնած Ազովի հրամանատարների հարցը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Էրդողանը հայտնել է, որ Ազովի հրամանատարներին հանձնել են Ուկրաինային, քանի որ համապատասխան պահանջ է եղել, իսկ իրենք էլ նպատակահարմար են գտել բավարարել պահանջը։

Էրդողանը նշել է, որ սկզբում ՌԴ-ն որոշակի հայտարարություններ է արել Թուրքիայի հետ կապված, սակայն երբ թուրքական կողմը պարզաբանումներ է արել, ընթացքը փոխվել է։ Թուրքիայի նախագահը շեշտել է, թե ցանկանում է առաջիկա օգոստոսին Պուտինի հետ հանդիպմանը քննարկել այդ հարցը։