Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հակամարտության սկզբում Իսրայելին խնդրել է ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային, սակայն արդյունք չկա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Երկաթե գմբեթ»-ի և հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, որոնք մենք ցանկանում էինք ստանալ գործընկերներից՝ Իսրայելից։ Պատերազմի սկզբում ենք խնդրել ... Ամիսներ են անցել, արդյունք չկա։ Ուկրաինան շատ շահագրգռված է մեր երկրների միջև սերտ հարաբերությունների պահպանման մեջ, ցավոք, մինչ օրս արդյունք չկա»,- ասել է Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է համաուկրաինական հեռուստամարաթոնով։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Արևմտյան երկրների կողմից Ուկրաինային հանձնված զինատեսակների մի մասն արդեն հայտնաբերվել է Իսրայելի սահմանների մոտ, և այդ կապակցությամբ Իսրայելը մտավախություն ունի, որ եթե Ուկրաինային զենք մատակարարվի, դրանք ի վերջո կհայտնվեն հրեական պետության թշնամիների մոտ, ինչպիսին Իրանն է:





























