Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հուլիսի 12-ին Վիլնյուսում կայացած հանդիպման արդյունքները։

«Շատ լավ, ուժեղ հանդիպում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ»,- հայտնել է Զելենսկին Telegram-ում։ Նրա խոսքով՝ հանդիպումը տեւել է առնվազն երկու անգամ ավելի երկար, քան նախատեսված էր։

«Եվ նույնքան տեղեկատվական, որքան պետք է լինի: Եթե հանդիպումը չդադարեցվեր, մենք էլ ավելի երկար կխոսեինք։ Բոլոր թեմաները՝ երկարաժամկետ աջակցություն, զենք, քաղաքականություն, ՆԱՏՕ։ Մենք հստակ տեսնում ենք, թե ինչպես ավարտել այս պատերազմը մեր ընդհանուր հաղթանակով»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ինքը և Բայդենը մանրամասն քննարկել են իրավիճակն առաջնագծում, Ուկրաինայի հնարավորությունները, հետագա երկարաժամկետ պաշտպանական համագործակցությունը, ներռուսական գործընթացները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։