Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ այցելել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Այնտեղ նրանք հանդիպել են, մասնավորապես, Լիտվայի առաջին տիկնոջ՝ Դիանա Նեպայտե-Նաուսեդիենեի հետ։ Զելենսկին նրան ողջունել է համբույրներով ու գրկախառնություններով, հայտնում է Униан-ը։
Նախագահը գրկել է Լիտվայի առաջին տիկնոջը և երեք անգամ համբուրել նրա երկու այտերը։ Ելենա Զելենսկայայի արձագանքն ապշեցրել է օգտատերերին։ Սկզբում Ուկրաինայի առաջին տիկինը զարմացած նայել է ամուսնուն, ապա շոյել նրա մեջքը։ Այնուհետև, երբ Զելենսկին ցանկացել է բռնել նրա ձեռքը, նա հրաժարվել է։ Այս ամենը տեսագրվել է և արդեն «վիրուսացվել» ցանցում։
Օգտատերերը կատակում են «մեկ համբույրի պատմության» մասին և գրում, որ Զելենսկայան «սպանել է» իր արձագանքով։ Ըստ մեկնաբանների՝ առաջին տիկինը բավականին զվարճալի կերպով շփոթվել է և «վիրավորվել» ամուսնուց։
Բացի այդ, մեկնաբանները հիշեցրել են, որ այժմ Զելենսկին «կմնա առանց նախաճաշերի»։ Օգտատերերը նաև գրում են.
«Այն զգացողությունը, երբ 152 միլիոնը վախենում է ուկրաինացի տղամարդուց, բայց տղամարդը միշտ վախենում է իր կնոջից», «Նորից նախաճաշեր չեն լինի», «Չնայած Ուկրաինայի նախագահն է, բայց գլխավորը կինն է»։
2022 թվականի վերջին Զելենսկին պատմել է պատերազմի ժամանակ կնոջ հետ հարաբերությունների մասին։ Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ոչ ոք իր համար նախաճաշեր չի պատրաստում։ Այդ պահին նրա կողքին առաջին տիկինն է եղել, ով չի կարողացել թաքցնել զարմանքը։ Դրանից հետո Զելենսկին ծիծաղել է։ Առաջին տիկնոջ արձագանքը երկար քննարկվում էր համացանցում։ Մեկնաբանները կատակել են, որ Զելենսկայան միանշանակ «լուրջ խոսել է» ամուսնու հետ նրա հայտարարության մասին։





























