Հակամարտության ավարտից հետո Ուկրաինան 1 ժամ 20 րոպեում կմիանա ՆԱՏՕ-ին, կատակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը։ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի այս պահից մի հատված հրապարակել է Daily Mail-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված լրագրողի հարցին, թե հակամարտության ավարտից հետո որքան շուտ Ուկրաինան կցանկանար անդամակցել ՆԱՏՕ-ին, Բայդենը պատասխանել է. «1 ժամ 20 րոպե: Տղե՛րք, շատ իմաստալից հարցեր եք տալիս»։

РБК-ի փոխանցմամբ՝ լրագրողների ներկայությամբ Զելենսկիի հետ զրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ն անում է ամեն ինչ՝ Ուկրաինային մատակարարելու համար այն ամենը, ինչն անհրաժեշտ է։ «Ես անհամբեր սպասում եմ այն ​​օրվան, երբ մենք հանդիպում կանցկացնենք՝ նվիրված ձեր պաշտոնական մուտքին ՆԱՏՕ»,- հավելել է Բայդենը։

Գագաթնաժողովի արդյունքներով Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ «Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է», սակայն նշվում է, որ անդամ երկրները կվերադառնան Կիևի անդամակցության հարցին, «երբ դաշնակիցները համաձայնեն, և պայմանները կատարվեն»։