Պղնձի գինը հինգշաբթի բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի փոխարժեքն իջնում է մեկ օր առաջ ԱՄՆ-ում գնաճի դանդաղման մասին տվյալների հրապարակումից հետո։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,26 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 632 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել 2,13 տոկոսով՝ 8 499,5 դոլար, ալյումինիումինը՝ 3,11 տոկոսով՝ 2 236 դոլար, ցինկինը՝ 2,95 տոկոսով՝ 2 425,5 դոլար։