Պետդուման լիագումար նիստում հաստատել է ամուսնությունը չեղյալ համարելու ուղղումը, եթե ամուսիններից մեկը փոխի սեռը, գրում է РИА Новости-ն։

Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ են կատարվել 16-րդ հոդվածում, որը նկարագրում է ամուսնության դադարեցման պայմանները։ Փոփոխությունը նախատեսում է նաև, որ եթե առկա է տեղեկանք, որ տեղի է ունեցել սեռափոխություն, ապա անձին կարգելվի երեխա որդեգրել։

Օրինագիծը մայիսին ՌԴ Պետդումա է ներկայացրել Դումայի բոլոր հինգ խմբակցությունների պատգամավորները՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ։