Ուկրաինան պետք է ապահովի իր անվտանգությունը, բայց ոչ Ռուսաստանի համար սպառնալիքներ ստեղծելու հաշվին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ցանկացած երկիր իրավունք ունի ապահովելու իր անվտանգությունը և, իհարկե, նա իրավունք ունի ընտրել այս նպատակին հասնելու ճանապարհը, որն իր համար ամենաճիշտն է համարում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը Россия-24 հեռուստաալիքի եթերում։

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար «կա միայն մեկ սահմանափակում՝ դա կապված է այն բանի հետ, որ մի երկրի անվտանգությանը հասնելու ժամանակ, չպետք է սպառնալիքներ ստեղծվեն մեկ այլ երկրի համար»,- հայտնում է ТАСС-ը։