Ես խոսեցի Ուկրաինայի կողմից երբեմն այն ընդունելու անհրաժեշտության մասին, որ շատ երկրներում և որոշ խորհրդարաններում չկա այնքան ուժեղ աջակցություն, ինչպիսին կա Մեծ Բրիտանիայում: Սա մեկնաբանություն էր ոչ թե կառավարությունների, այլ ավելի շատ քաղաքացիների ու ողջ միջազգային հանրության պատգամավորների մասին էր։ Այս մասին իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

«Իմ մեկնաբանությունները փորձում էին արտացոլել հիշելու կարևորությունը, որ չխոսենք ինքներս մեզ հետ, այլ ջանքեր գործադրենք՝ տեղ հասցնելու այլ քաղաքացիներին, ում դեռ պետք է համոզել: Amazon-ի մասին մեկնաբանություններն արվել են անցյալ տարի՝ ընդգծելու, որ Ուկրաինայի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունները գործարքային չեն, այլ ավելի շատ գործընկերային են: Ես անձամբ կշարունակեմ աջակցել Ուկրաինային մինչև վերջ, այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Ուկրաինան և Մեծ Բրիտանիան պետք է շարունակեն խրախուսել այս ուժեղ աջակցությունը»,- գրել է նախարարը։

Ինչպես հիշեցնում է УНИАН-ը, հուլիսի 12-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայի իշխանություններին կոչ էր արել որոշակի երախտագիտություն հայտնել Արևմուտքին ցուցաբերած օգնության համար։ Նախարարն ասել էր, որ Բրիտանիան «Amazon-ը չէ»՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ՆԱՏՕ-ի վերաբերյալ կտրուկ հայտարարությունը։ Զելենսկին զարմացել է այս հայտարարությունից և ընդգծել, որ Ուկրաինան միշտ երախտապարտ է իր գործընկերներին։ Միաժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուոլասի հայտարարությունը՝ ցուցաբերած օգնության համար ուկրաինացիների երախտագիտության բացակայության մասին, ցավալի թյուրիմացություն է: