Հուլիսի 14-ին Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյը կրկնել է, որ Չինաստանը տիեզերքի խաղաղ օգտագործման կողմնակից է և կտրականապես դեմ է այնտեղ զենք տեղադրելուն կամ պատերազմի դաշտի վերածելուն, ինչպես նաև արտաքին տիեզերքում սպառազինությունների մրցավազքի ցանկացած ձևին:

Նման հայտարարություն է արել Քեֆեյը՝ մեկնաբանելով տիեզերական մրցավազքի մասին ԱՄՆ բանակի հրամանատարի հայտարարությունները, հայտնում է Xinhua-ն։

Ըստ Թան Քեֆեյի, վերջին տարիներին Միացյալ Նահանգներն արագացնում է տիեզերքի ռազմականացումը, տիեզերական դաշինքի խմբավորումներ է ստեղծում և դանդաղեցնում տիեզերական զենքի վերահսկման գործընթացը: