Վրաստանի քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ լեհ բժիշկներից մեկը փորձում է նախկին նախագահի նմուշը գաղտնի դուրս բերել կլինիկայից՝ փաթաթելով անձեռոցիկով և թաքցնելով կոշիկների մեջ, հայտնում է Sputnik Грузия-ն։

«Հարկ է նշել, որ ծառայությունը նրանց իրավունք է տվել վերցված նմուշը ծառայողական կարգով հանելու, հետևաբար, բժշկի նման արարքը շփոթություն է առաջացնում առանց այն էլ բժշկական էթիկային և իրավական նորմերին հակասող վարքագծին»,- ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով բացատրություն պահանջել Լեհաստանի դեսպանատնից՝ կապված լեհ բժշկի արարքի հետ։ Լեհ բժիշկների այցի կրկնությունը Սաակաշվիլի մոտ այժմ հարցականի տակ է, ասել է նախարարը։

«Մենք նրանցից դեռևս Սաակաշվիլիին այցելելու խնդրանք չենք ստացել, բայց հեշտ չի լինի թույլ տալ, որովհետև նրանք կոպտորեն օգտվեցին մեր բարի կամքից և խախտեցին բոլոր նորմերը»,- ասել է նա։

Բրեգաձեն ասել է, որ բժիշկները փորձել են Սաակաշվիլիի անալիզից նմուշ հանել մասնավոր կլինիկայից՝ թաքցնելով այն կոշիկների մեջ։

Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին ավելի վաղ հայտնել էր, որ Վարշավան բժիշկներ է ուղարկել Վրաստան՝ նախկին նախագահին հետազոտելու համար։