Լեհաստանում թռիչքի ժամանակ 15 ուղեւորներով օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին ու տապալել երկու բետոնե սյուն։ Այս մասին RMF FM-ին տված հարցազրույցում ասել է Պետական ​​հրշեջ ծառայության Մալշիցկի շրջանի վարչության գլխավոր հրամանատար Դավիթ Տարկովսկին։

Նա հավելել է, որ վթարի հետեւանքով կտրվել են միջին լարման էլեկտրահաղորդման գծի եւ դրանից ճյուղավորվող ցածրավոլտ գծի լարերը, որոնք սնուցում են խոշոր տնտեսություններից մեկը։

Տարկովսկին նշել է, որ միջադեպից հետո օդաչուն հասցրել է թռչել եւս մոտ 1 կմ։ Ըստ Известия-ի՝ ոչ ոք չի տուժել։

Դեպքի վայրում էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։