Ուրախ էի, որ Բայդենն ու Շոլցն այնպես արեցին, որ Ուկրաինան չընդունվի ՆԱՏՕ։ Այս մասին ZDF-ի փոխանցմամբ՝ ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախագահ Ալեքսանդր Գաուլանդը։

«Մենք նաև սկզբունքորեն դեմ ենք, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվի դեպի ռուսական սահման։ Ուստի, այս արդյունքը պետք է դրական համարել։ Դուք պետք է հասկանաք, որ 1990 թվականից մենք գնալով մոտենում ենք ռուսական սահմանին։ Ռուսների համար սա սպառնալիք է։ Եվ սա մեծ ուժ է»,- շեշտել է կուսակցության ղեկավարը։

Գաուլանդը վստահ է, որ Գերմանիան պետք է ակտիվորեն նպաստի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխզիջմանը, հայտնում է BILD-ը։

«Ես նաև կարծում եմ, որ ցարական կայսրությունն այսօր չի կարող վերականգնվել։ Լավ իմաստով, մեր արտաքին գործերի նախարարը պետք է ամեն օր շրջի այս ու այն կողմ՝ Կիևի և Մոսկվայի միջև, որպեսզի փոխզիջման հասնի ցարական և խորհրդային կայսրությունների այս երկու իրավահաջորդների միջև»,- ասել է քաղաքական գործիչը։