Հնդկաստան-Ֆրանսիա գործընկերությունը կլինի Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխկապակցված պայմանավորվածությունների կարևոր հենասյունը և անփոխարինելի` Հնդկ-Խաղաղօվկիանոսյան խաղաղ և բարգավաճ ապագայի համար: Այս մասին ասվում է Հնդկաստանի եւ Ֆրանսիայի կողմից ընդունված փաստաթղթում, որն ընդունվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Հնդկաստանի վարչապետ Մոդիի բանակցությունների արդյունքում։
Ըստ Հնդկաստանի ԱԳՆ-ի՝ փաստաթղթում նաև նշվում է.
«Հնդկական օվկիանոսում հնդկական-ֆրանսիական գործընկերությունը դարձել է մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ոլորտը։ 2018 թվականին Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել «Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում համագործակցության համատեղ ռազմավարական հայեցակարգի շուրջ»։ Այժմ մենք պատրաստ ենք մեր համատեղ ջանքերը տարածել դեպի Խաղաղ օվկիանոս։
Մեր երկու երկրները հավատում են ազատ, ապահով և խաղաղ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին: Մեր համագործակցությունն ուղղված է մեր տնտեսական և անվտանգության շահերի ապահովմանը և տարածաշրջանում հավասարակշռված ու կայուն կարգուկանոն կառուցելուն՝ հարգելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մեր համագործակցությունը համապարփակ է և ընդգրկում է պաշտպանության, անվտանգության, տնտեսության և այլն ոլորտները։
Մեր համագործակցությունը պահպանում է հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ Մենք շարունակելու ենք խորացնել մեր համագործակցությունը ռազմարդյունաբերական ներուժի զարգացման գործում։
Մենք կշարունակենք միասին աշխատել՝ զարգացնելու համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Աֆրիկայում, Հնդկական օվկիանոսում, Հարավային Ասիայում, Հարավարևելյան Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Մենք միասին կաշխատենք հասնելու Հնդկ-խաղաղօվկիանոսյան նախաձեռնության նպատակներին, որի նպատակն է համատեղ գործողությունների միջոցով լուծել տարածաշրջանում ընդհանուր խնդիրները։ Հնդկաստանը և Ֆրանսիան հավատարիմ են տարածաշրջանում վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը: Կողմերը կաշխատեն ավարտին հասցնել Հնդկախաղաղօվկիանոսյան եռակողմ համագործակցության հիմնադրամի ստեղծումը։ Մեր գործընկերությունը կօգնի կառուցել ավելի կայուն ապագա տարածաշրջանի բնակչության համար»:





























