Լիբիայում մի քանի նավթահանքերի փակումը հյուսիսաֆրիկյան երկրին 340 հազ․ բարել նավթ է արժեցել, հայտնել է նավթի նախարար Մոհամեդ Աունը Դուբայի Asharq TV-ին տված հարցազրույցում։
Ցեղախմբի առաջնորդներից մեկի խոսքով, El Feel, Sharara և 108 նավթահանքերում արդյունահանումը դադարեցվել է հինգշաբթի, ի նշան ֆինանսների նախկին նախարար Ֆարաջ Բումատարիի առևանգման դեմ Ազ-Զավի ցեղախմբի բողոքի։
Նախքան հանքավայրերի փակումը, Լիբիան օրական մոտ 1,2 մլն բարել նավթ էր արդյունահանում։
«Համաշխարհային շուկա լիբիական նավթի մատակարարումների անընդհատության համոզվածության կորուստը կարող է հանգեցնել շուկայում լիբիական նավթի մասնաբաժնի և դրա նկատմամբ պահանջարկի նվազմանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Շարարա նավթահանքը երկրի խոշորագույն հանքավայրերից մեկն է, նրա հզորությունը օրական 300 հազ բարել է։ Այն հաճախ է քաղաքական հաշիվներ մաքրելու օբյեկտ դառնում։





























