Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը իբրև պատգամավոր  չի առաջադրվի բրիտանական հաջորդ համազգային ընտրություններում և կլքի կառավարությունը, երբ վարչապետ Ռիշի Սունակըվնախարարների կաբինետի հերթական փոխատեղումներն իրականացնի, տեղեկացրել է Ուոլեսը Sunday Times-ին տված հարցազրույցում։

Իշխող պահպանողական կուսակցության անդամ Ուոլեսը 2005-ից խորհրդարանի պատգամավոր է։

Նա պաշտպանության նախարար է եղել չորս տարի՝ ակտիվ մասնակցություն ունենալով Ուկրաինայում մարտական գործողություններին արձագանքելու գործում։

«Հաջորդ ընտրություններին ես չեմ առաջադրվելու»,- ասել է նա, միաժամանակ բացառելով «վաղաժամկետ հրաժարականի» և լրացուցիչ ընտրությունների հնարավորությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին հաջորդ շաբաթ երեք լրացուցիչ ընտրություններ են սպասվում, և հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ նրա պահպանողական կուսակցությունը կարող է պարտվել բոլոր երեքում։

Համընդհանուր ընտրությունները Մեծ Բրիտանիայում պետք է անցկացվեն հաջորդ 18 ամսվա ընթացքում։ The Times-ը հայտնել է, որ սեպտեմբերին  նախարարների կաբինետում փոխատեղումներեն սպասվում։

Թերթը տեղեկացրել է, որ Ուոլեսը իր մտադրությունները  Սունակին հայտնել է հունիսի 16-ին։

Նա համարվում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հավանական փոխարինողը, սակայն Ստոլտենբերգի պայմանագիրն այս ամիս ևս մեկ տարով երկարաձգվեց։

Հարցազրույցում Ուոլեսը նախազգուշացրել է, որ Բրիտանիան կարող  է նոր հակամարտությունների մեջ ներքաշվել։

«Տասնամյակի վերջին մոտ աշխարհը շատ ավելի վտանգալից, և անպաշտպան կլինի։ Կարծում եմ՝ մենք հակամարտության մեջ կհայտնվենք։ Արդյոք, դա սա՞ռը, թե՞ տաք հակամարտություն կլինի, կարծում եմ, որ մենք դժվար դրության մեջ կլինենք»,- ասել է նա։