Ալյասկայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, գրում է Reuters-ը:
ԱՄՆ ցունամիի նախազգուշացման համակարգը ցունամիի նախազգուշացում է տարածել Հարավային Ալյասկայի, Ալյասկայի թերակղզու եւ Խաղաղ օվկիանոսի այն տարածքների համար, որոնք գտնվում են երկրաշարժի շրջանում։





























