«Դա առանձնապես հետեւանքներ չունեցող հայտարարություն է: Զարմանում եմ, որ դուք դա լուրջ եք ընդունում»,- NEWS.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանի հայտարարությունն այս կերպ մեկնաբանեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Արմեն Սարգսյանն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ ԼՂՀ օրենքների գործողության տարածքներում հակաօրինական է խոսել տարածքների հանձնման մասին: Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, թե այդ անձանց քրեական պատասխանատվության պետք է ենթարկել, քանի որ «համանման բոլոր հայտարարությունները պետք է ճանաչվեն հակասահմանադրական, այլ ոչ թե՝ խոսքի ազատության ժողովրդավարական դրսեւորում»:
«Ես զարմանում եմ, որ դուք հարցնում եք ինձ, թե ԼՂ պատգամավորն ինչ է հայտարարել: Պատգամավորն ազատ է իր հայտարարությունների մեջ, սահմանադրորեն նա այդ իրավունքն ունի»,- մանրամասնեց Նիկոյանը։




























