ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը կիրակի նախազգուշացում է հրապարակել Մոնթանայից մինչև Օհայո ընկած մի քանի նահանգներում օդի որակի վատացման մասին, որի պատճառը Կանադայում անտառային հրդեհներն են, տեղեկացնում է The Associated Press-ը։
«Օդի որակի նախազգուշացումը գործում է Մեծ լճերի, Միջին Արևմուտքի և հյուիսային բարձրադիր հարթավայրերի մեծ մասում, տեղեկացրել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։- Սա կապված է Կանադայում անտառային հրդեհների պատճառով նշված տարածքի վրա օդում ծխի մեծ խտության հետ»։
ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության AirNow էջում Չիկագոյի օդը կիրակի ժամը 9- դրությամբ գնահատվել է որպես «առողջությանը վնասակար»։ Իսկ Միչիգանում նահանգի շրջակա միջավայրի պահպանության պաշտոնյաները հայտարարել են, որ օդը «վնասակար է բնակչության զգայուն խմբերի համար»։
Առողջապահության ներկայացուցիչները խորհուրդ են տվել մարդկանց հետևել անվտանգության կանոններին՝ դիմակ կրել, մնալ տանը, տարածքում մաքուր օդ ապահովել։





























