Մերձդնեստրի կոմկուսի առաջնորդ Օլեգ Խորժանին մահացած են գտել բաց սեյֆի մոտ, հայտնում է Մեձդնեստրի ՆԳՆ-ն։

Դին հայտնաբերել է Խորժանի կինը։ ՆԳՆ-ն հայտնել է բռնի մահվան նշանների մասին։

Խորժանը Մերձդնեստրի Կոմունիստական կուսակցությունը գլխավորել է 2004 թվականին, 2010-2019 թվականներին եղել է հանրապետության Գերագույն խորհրդի (խորհրդարանի) պատգամավոր։ 2018-ին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման՝ մեղադրելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողությունների մեջ։

Անցած տարի Խորժանն ազատ էր արձակվել։