Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի ու Ադրբեջանի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչների Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու կատարած այցերին։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի Արգործնախարարությունը։

«Ռուսական կողմը դրական է գնահատում կայացած հանդիպումների արդյունքները։ Հետագայում ևս կշարունակենք եռանդուն աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացմանը, այդ թվում ակտիվորեն աջակցելով ժողովրդական դիվանագիտության ճանապարհով նախաձեռնված քայլերին»,- մասնավորապես ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Փոլադ Բյուլբյուլ օղլին, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ինչպես նաև Հյաաստանի ու Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչներ հուլիսի 3-ին այցելել էին Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու և ընդունելության արժանացել նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի կողմից։ Այցերի ընթացքում քննարկման հիմնական հարցը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն էր։