ԱՄՆ քաղաքացին, Հարավային Կորեայում արձակուրդի ընթացքում առանց թույլտվության հատել է միջկորեական սահմանը, և ըստ երևույթին, ձերբակալվել ԿԺԴՀ-ում։ Այս մասին երեքաշբթի հաղորդել է ապառազմականացված գոտին վերահսկող ՄԱԿ ուժերի հրամանատարությունը։
Հյուսիսային Կորեայում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի, որն առանց թույլտվության հատել է սահմանը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
«ԱՄՆ քաղաքացին, որը միացյալ անվտանգային գոտում ճանաչողական ուղևորության ընթացքում առանց թույլտվության հատել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ ռազմադեմարկացված սահմանը։ Ենթադրում ենք, որ ներկայումս նա ԿԺԴՀ-ում կալանքի տակ է գտնվում, և աշխատում ենք մեր Կորեայի Ժողովրդական բանակի մեր գործընկերների հետ միջադեպի կարգավորման համար», – նշված է ՄԱԿ-ի հրամանատարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ 1950-1953 թթ․ կորեական պատերազմի արդյունքում հրադադարի հաստատումից հետո կողմերը պահպանում են պատերազմական դրությունը և սահմանի երկայնքով գործում է ապառազմականացված գոտի։
Միացյալ գոտում ներկա են երկու կողմերի զինծառայողներ, այն վերահսկվում է ՄԱԿ զորքերի հրամանատարության կողմից։
Այն պահանջված զբոսաշրջային կենտրոն է․ ամեն օր հարավկորեական կողմից հարյուրավոր այցելուներ դիտարկում են տարածքը։





























