Օդերեւութաբանների տվյալներով՝ հուլիսի 16-ին Մահվան հովտում օդի ջերմաստիճանը հասել է ամենաբարձ նիշերից մեկին չափումների ողջ պատմության ընթացքում։ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել է, որ ջերմաստիճանը Ֆերնաս Կրիկ բնակավայրում հասել է Ֆորենհեյթի 128 աստիճանի (Ցելսիուսի 53,33 աստիճան)։

Օդի ամենաբարձր աստիճանը, որը երբեւէ գրանցվել է Երկիր մոլորակի վրա, եղել է 134 F (56,67 C) 1913թ. հուլիսին նույն՝ Ֆերնաս Կրիկում։ Բնակավայրի անվանումը թարգմանվում է որպես Վառարան-գետակ, տեղեկացրել է «Голос Америки»-ն։ Այստեղ է գտնվում «Մահվան հովիտ» Ազգային պարկի կենտրոնատեղին, որտեղ ցուցադրված է այն ջերմաչափը, որը մշտապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը։ Տեղեկացվել է, որ կիրակի այն ցույց է տվել 130 F, սակայն պաշտոնական նիշը, որը գրանցվել է Ազգային օդերեւութաբանական ծառայության կողմից, եղել է 128 F աստիճան (կամ 53,3 C)։ Օդերեւութաբաններն ասում են, որ ամենայն հավանականությամբ ամպամածությունը թույլ չի տվել ջերմաստիճանին հասնել համաշխարհային ռեկորդային առավելագույնին։

Նշենք, որ ուժեղ շոգ է նաեւ Եվրոպայի եւ Չինաստանի հարավային մասում։