Պենտագոնը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում, որտեղ իրանական ռազմանավերի հարձակումներն առևտրային նավերի վրա հաճախակի են դարձել։
Միացյալ Նահանգները լրացուցիչ F-35 և F-16 կործանիչներ և ռազմանավ կուղարկի Մերձավոր Արևելքի տարածաշրջան՝ Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնական ուղիների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել են Պենտագոնում՝ բացատրելով այս միջոցառումները վերջին ամիսներին իրանցիների կողմից առևտրային նավերի առգրավման դեպքերի աճով։
Մայիսին Ջո Բայդենի վարչակազմը հայտարարեց տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված մի շարք քայլերի մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ են ներառելու նոր միջոցները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Իրանական ռազմանավերի հարձակումները Հորմուզի նեղուցով և Օմանի ծոցով անցնող առևտրային նավերի վրա 2019 թվականից ի վեր հաճախակիացել են: Աշխարհի հում նավթի և նավթամթերքի մոտ մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղ նեղուցով:





























