Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կատար։

Կատարի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սպասվում է, որ Թուրքիայի նախագահը կհանդիպի արաբական պետության էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։

ТАСС-ի փոխանցմամբ՝ Կատարն Էրդողանի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած եռօրյա շրջագայության երկրորդ կանգառն է, որն ուղղված է հանրապետության տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելուն։