Կատալոնիայում գրանցվել է +45 աստիճանից բարձր ջերմաստիճան, գրում է La Vanguardia թերթը։

Իսպանիայի օդերեւութաբանական ծառայությունները հուլիսի 18-ին Կատալոնիայի ինքնավար համայնքում գրանցել են տարածաշրջանի համար ջերմաստիճանի ռեկորդ, որը գերազանցում է +45 աստիճանը։

Թերթի տվյալներով՝ Ժիրոնա նահանգի Ֆիգերես քաղաքում ջերմաստիճանը հասել է +45,3 աստիճանի։

Գրեթե ամբողջ Իսպանիայում այս շաբաթ ծայրահեղ շոգ է հաստատվել։ Երկրի պետական օդերեւութաբանական գործակալությունը բարձրացրել է եղանակային տագնապի մակարդակը։

Առաջիկա օրերին Եվրոպայի հարավային երկրներ կարող է ծայրահեղ շոգ գալ Սահարա անապատում տեղի ունեցած ջերմային պայթյունի պատճառով: Օրինակ, Իտալիայում օդի ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային +50 աստիճանի։