Ստվարաթղթե արկղեր, մետաղական արգելանշաններ. փողոցների երթեւեկելի մասում կանգնակների տեղադրումն արգելվում է օրենքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։

Խնդիրը լուծելու համար Երեւանի քաղաքապետարանը՝ պարեկային ծառայության հետ ամենօրյա ուժեղացված ստուգայցեր է անում:

Կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում:

Հունվարից մինչեւ հիմա մոտ 1000 կանգնակ է հեռացվել: Ստուգայցերը լինելու են շարունակական: Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու չտեղադրել կանգնակներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։