Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ընտանիքի ընթրիքը։ Գրառումն առնվազն անհասկանալի է Արցախի ավելի քան 7 ամսի տեւող շրջափակման համատեքստում։ Վարչապետի տիկինը գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում իր պատրաստած ընթրիքից, երբ զուգահեռ 120 հազար արցախցիներ սովի եզրին են կանգնած, զրկված են գրեթե բոլոր տեսակի մթերքներից, խանութներում եւ սուպերմարկետներում բացարձակ դատարկություն է։